ԷկոԼուր
Առաջիկայում նախատեսվում է անտառտնկումներ և ցանկապատման աշխատանքներ իրականացնել Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքում: Այս մասին ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը: Նա նաեւ նշել է, որ նաեւ նախատեսվում էնախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սևանա լճին հարակից 10-ական հեկտար տարածքների անտառապատման ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը:
Մարտ 18, 2016 at 13:48