Քրեական գործ` «Լալվարի անտառտնտեսությունում» յուրացման դեպքի առթիվ

Քրեական գործ` «Լալվարի անտառտնտեսությունում» յուրացման դեպքի առթիվ

Հետք

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Թեղուտի հանքավայրի տարածքից հատված վառելափայտը եւ շինփայտը պաշտոնատար եւ նյութական պատասխանատու անձանց կողմից յուրացնելու դեպքի առթիվ:

Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2011թ. հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար եւ նյութական պատասխանատու անձինք  Թեղուտի հանքավայրի տարածքից  «Կ-Արաստ» ՍՊ ընկերության կողմից հատված  եւ պայմանագրով ընդհանուր առմամբ ստացված 1285,5 խմ վառելափայտից եւ 27,27 խմ շինփայտից յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 5 մլն 697 հազար 516 դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափի 529,5 խմ վառելափայտ եւ 7,27 խմ շինփայտ:

«Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

Հունիս 06, 2011 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր