Կառավարության հաստատած անտառպահպանական ծրագրի բյուջեի միայն 84 %-ն ուղղվելու է ոլորտի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը

Կառավարության հաստատած անտառպահպանական ծրագրի բյուջեի միայն 84 %-ն ուղղվելու է ոլորտի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը

ԷկոԼուր

2012թ. դեկտեմբեի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2013-2015 թվականների անտառպահպանական ծառայությունների ծրագիրը:

Ծրագրի նպատակն է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով ապահովել հանրապետության 344.2 հազար հա պետական անտառների պահպանությունը` անտառային հողերը և դրանցում առկա պաշարները պահպանել, վնասազերծել վնասատուներից և հիվանդություններից, վերականգնել նախկինում ծառահատված, դեգրադացված տարածքները, անտառապատել նոր անտառային տարածքներ, անտառային տարածքները և պաշարները արդյունավետ օգտագործել, նվազեցնել ապօրինությւնների դեպքերը:

Ծրագրի շրջանակներում անտառային տարածքների պահպանության համար ստեղծված 85 անտառպետությունները և 515 պահաբաժինները պետք է իրականացնեն անտառների պահպանությանն ուղղված աշխատանքներ՝ ապահովելով ոլորտի աշխատողների աշխատանքի երաշխավորված վարձատրությունը, անկախ անտառհատումների ծավալներից: Անտառների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու համար կառուցվելու են նոր հակահրդեհային հանքայնացված շերտեր, ջրավազաններ, հակահրդեհային նշանակության ճանապարհներ, նորոգվելու են հները: Ձեռք են բերվելու մշտական ցուցատախտակներ, մոտոցիկլետներ, ձիեր և կրակմարիչներ:

Անտառպահպանական ծրագրի իրականացման համար միջնաժամկետ ծախսային ծրագրով պետական բյուջեից հատկացվելու է` 2013 թվականին 717973.1 հազար դրամ, 2014 թվականին` 732757,1 հազար դրամ, և 2015 թվականին` 875928,5 հազար դրամ, որոնք նախատեսվում են ուղղել աշխատակիցների աշխատավարձի վճարմանը, որը կազմում է հաստիքային աշխատողների աշխատավարձի ֆոնդի 84%-ը:

Ծրագիրը մշակել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմը, ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: Ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների անտառպահպանական ծառայությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագծում, հասարակությունը ոչ  իրազեկվել է, ոչ էլ մասնակցել այս ծրագրի ընդունման գործընթացներին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` անտառային հողերը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 459.9 հազար հա, որից անտառածածկ հողերը` 334.1 հազար հա: Նշված անտառային հողերից 344,2 հազար հա, կամ 74,8%, գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո:

Հունվար 09, 2013 at 12:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր