HayNews.am-ի ահազանգի հետևանքով շուրջ 2.5 մլն-ի վնաս է բացահայտվել

HayNews.am
Հունվարի 30-ին Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում գրություն է ստացվել, ըստ որի՝ հունվարի 8-ին «Haynews.am» լրատվական ծառայության կողմից ստացած ահազանգի կապակցությամբ, որտեղ խոսք էր գնում «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում կատարված ծառահատումների մասին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հունվարի 9-ին և հունվարի 10-ին տեղազննություն է իրականացվել Գառնի գյուղի վարչական տարածքի նշված տեղամասում: Պարզվել է, որ «Ազատի կիրճ» կոչվող տարածքում կատարվել է 77 ապօրինի ծառահատում, ինչի հետևանքով պատճառվել է 2.407.500 դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գառնի գյուղի վարչական տարածքում գտնվող «Ազատի կիրճ» կոչվող տեղամասում անհայտ անձի կողմից կատարվել են ապօրինի ծառահատումներ:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը