ԷկոԼուր
Հայաստանում 2013-2016 թթ. ժամանակահատվածում կրկնակի ավելացել է ապօրինի ծառահատումների քանակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`եթե 2013թ-ին արձանագրվել է ապօրինի ծառահատումների 179 դեպք, ապա հետագա 3 տարիներին ապօրինի ծառահատումների դեպքերն ավելացել են` 2014թ-ին կազմելով 231, 2015թ-ին` 315 և 2016թ-ին` 513 դեպք:
Դրան զուգահեռ 2013-2016թթ-ի ընթացքում նվազել են անտառվերականգնման աշխատանքները: Եթե 2013 թ-ին անտառավերականգնում իրականացվել է 275 հա տարածքում, ապա հաջորդ 3 տարիների ընթացքում անտառվերականգումը կտրուկ նվազել է` 2014թ-ին կազմելով 57 հա, 2015թ-ին 9 հա, իսկ 2016թ-ին` 0,5 հա:
Հունվար 19, 2018 at 19:18