Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԱնտառ

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՇԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ԻՆՉՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ

MANY FAMILIES IN GYUMRI USE WOOD THAT WORRIES ENVIRONMENTALISTS
Փետրվար 21, 2011

News.am

Գյումրիում բնական գազի սպառման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով: Գազի սակագինը բարձր է, իսկ բաժանորդներն հատկապես ձմռան ամիսներին  չեն կարողանում  վճարումներ անել օգտագործած գազի դիմաց:

«Անցել եմ կրկին փայտի օգտագործման: Շատ գոհ եմ, ավելի ձեռնտու է, գազ օգտագործում ենք միայն սուրճ եփելու համար»,- ասում է գյումրեցի Գեւորգ Սիրունյանը:

Գազի սակագնի բարձրացման հետեւանքով նույնիսկ գազի կաթսաներ ունեցող ընտանիքներն են սկսել ձմռանը փայտ վառել։ Դա նշանակում է, որ հաջորդ ձմռանը փայտի պահանջարկը դարձյալ մեծ է լինելու։ Այս փաստով անհանգստացած են բնապահպանները: Ծառահատումներն ավելացել են  գրեթե ամենուր:

Գյումրիի «Օրհուս» բնապահպանական  կենտրոնի համակարգողն ասում է, թե բնությունը տուժում է ու դա առավել կարտահայտվի ամռանը, երբ կանաչ տարածքների բացակայությունը ակնհայտ կդառնա:

«Պետք է պետական մարմինները եւ հասարակությունը ուշադրություն դարձնեն այս խնդրին»,-գտնում է Գյումրիի «Օրհուս» բնապահպանական  կենտրոնի համակարգողԳեւորգ Պետրոսյանը: Բնապահպանները ՀՀ կառավարությանն առաջարկել են այս տարի աշնանը մշակել «Ձմեռ» ծրագիր եւ դրա շրջանակներում կանխարգելել ծառահատումները։ 

Նշենք որ այսօր   Գյումրիի տարբեր վաճառակետերում փայտի 1 խմ-ն մինչեւ 18 հազար դրամ էր, իսկ մեկ կապոց փայտը մինչեւ 150 դրամ: