ԷկոԼուր
2015թ-ին Լոռու մարզում կատարված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է ավելի քան 12 միլիոն 361 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է 6 միլիոն 735 հազար դրամը: Այս մասին Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը օրերս զեկուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, տեղեկանում ենք www.mtaes.am կայքից: Ապօրինի հատվել է 156 խմ ընդհանուր ծավալով 337 ծառ: Հարուցվել է 13 քրեական գործ, վարչական պատասխանատվության է ենթարկվել 38 անձ:
Ինչ վերաբերում է օրինական հատումներին, ապա 2015թ. պլանային և այլ հատումները Լոռու մարզում կազմել են 11282 խմ, այդ թվում՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով իրականացված հատումները՝ 4360 խմ:
Ազգաբակչության կողմից անվճար մթերվել է 10954 խմ վառելափայտի թափուկ:
Անտառավերականգնման եւ խնամքի աշխատանքների առումով զեկուցվել է, որ մարզում իրականացվել է շուրջ 104.6 հա անտառատնկման և նախորդ տարիներին հիմնադրված 930 հա անտառմշակույթների խնամքի և լրացման աշխատանքներ:
Հունվար 27, 2016 at 16:41