«Հայանտառ»-ը պնդում է, որ Ստեփանավանում անտառահատումները պլանով նախատեսված են եղել

«Հայանտառ»-ը պնդում է, որ Ստեփանավանում անտառահատումները պլանով նախատեսված են եղել

ԷկոԼուր

Օրերս Ստեփանավանի անտառտնտսությունում բնապահպանների կողմից բացահայտված ծառահատումների վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը ասել է, որ  այդ տարածքն օրինական հատատեղի է: Հիշեցնենք, որ Ստեփանավանի անտառտնտեսությունում «Անտառային մոնիտորինգի ծրագրի» կամավորները հայտնաբերելեն 1000-ից ավելի հատված ծառեր, որոնց վրա կնիքներ չեն եղել:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ մոնիտորինգի տարածքը հատուկ նշանակության անտառներ են, որտեղ, ՀՀ անտառային օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, սահմանափակվում եւ արգելվում են անտառօգտագործման այն ձեւերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:

Նոյեմբեր 27, 2015 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր