Գործադիրը անտառատնկման եւ անտառի խնամքի համար տրամադրում է 49,902.5 հազար դրամ

Գործադիրը անտառատնկման եւ անտառի խնամքի համար տրամադրում է 49,902.5 հազար դրամ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը անտառատնկման եւ անտառի խնամքի համար սույն թվականի ապրիլի 30-ին որոշեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 49,902.5 հազար դրամ:

Այս գումարները ծախսվելու են`

  • «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի  շրջանակներում (2-րդ փուլ) շուրջ 31 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների իրականացման համար (4,170.0 հազար դրամ)
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար` (14,730.0 հազար դրամ)
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար (2,500.0 հազար դրամ)
  • Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար (5,280.0 հազար դրամ)
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների իրականացման համար (4,890.0 հազար դրամ)
  • Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով (18,332.5 հազար դրամ):

Մայիս 05, 2015 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր