Մեկնարկել է «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագիրը

Մեկնարկել է «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագիրը

ԷկոԼուր

Մեկնարկել է «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնի կողմից: Ծրագրի նպատակն է բացահայտել Հայաստանի անտառների ապօրինի գործողությունները, գրանցել, հավաքագրել և ներկայացնել հասարակայնությանը: Անտառների հասարակական մոնիտորինգի կատարման նպատակով Հայաստանի տարածքում կազմակերպության կողմից կստեղծվեն տեղական ակտիվիստ խմբեր, որոնցում կներառվեն ՀԿ-ներ, բնապահպանական կազմակերպությունների և տեղացիներ:

Ծրագրի շրջանակներում հունիսի 6-7-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքների Օրհուս կենտրոններում տեղի կունենան դասընթացներ անտառի ապօրինի գործունեությունների վերաբերյալ: Դասընթացները կազմակերպվում են ENPI East Countries FLEG II (European Neighborhood and Partnership Instrument East Countries Forest Law Enforcement and Governance II) ծրագրի շրջանակում, որը հյուսիս-արեւելյան Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանըֈ Հայաստանում ENPI FLEG II ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը կշարունակվի մինչեւ 2015թ. փետրվարը:

15:43 Մայիս 31, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news