Ծառատունկ Շիրակի մարզում

Ծառատունկ Շիրակի մարզում

Արմենպրես

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի նախաձեռնությամբ, ապրիլի 27-ին Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Նոր կյանք գյուղի տարածքում` բլրի վրա, տեղի է ունեցել խորհրդանշական ծառատունկ: Մեկուկես հեկտար տարածքի վրա տնկվել է շուրջ 2 հազար ծառ` հացենի, կաղնի եւ սալորենի: Ծառատունկին մասնակցել են ինչպես Նոր կյանք, այնպես էլ Արթիկ, Փանիկ, Հոռոմ եւ Անուշավան համայքների դպրոցականները, Շիրակի մարզպետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի խորհրդական Արաքս Կիրակոսյանը, խորհրդանշական ծառատունկի նախաձեռնությունը մարզպետինն է: Վերջինս դեռ Արթիկում աշխատած տարիներին երազել է այդ տարածքի ծառածածկի մասին: Ավելացնենք, որ Արթիկից մինչեւ այս տարածք անցկացվում է ջրագիծ: Տնկիները հսկելու համար Նոր կյանքի գյուղապետարանը աշխատանքի կընդունի նաեւ պահակի, իսկ առաջիկայում նախատեսվում է բլուրը ցանկապատել:

15:41 Ապրիլ 28, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news