ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Յուրի Ջավադյանը

ԷկոԼուր

ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, տ.գ.թ. Յուրի Ջավադյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Աղբյուր համաձայն`  Յուրի Ջավադյանն ընտրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ ձայների բացարձակ մեծամասնությամբ: Հիշեցնենք, որ մինչ այս Հիմնադրամը ղեկավարում էր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ով վերջերս հեռացավ կյանքից:

Դեկտեմբեր 09, 2014 at 18:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր