ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում զննում է իրականացվում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում զննում  է իրականացվում

ԷկոԼուր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը պարզելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ներկայումս ընկերությունում իրականացվում է զննում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է տեսչական մարմինը: Վարչական վարույթի համար հիմք է հանդիսացել 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած թվով 6 դժբախտ դեպքը, որոնց արդյունքում աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վարչական վարույթը հարուցվել է տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հուլիսի 2-ի N01/6200-19 որոշմամբ: Նշենք, որ այդ օրվանից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները գործադուլ են անում՝ պահանջելով օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց տալ հասանելիք հավելավճարները, բարելավել աշխատանքային պայմանները:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ աշխատավարձերի, աշխատանքի իրավունքի առնչությամբ տեսչական մարմինը լիազորություն չունի, տեչության լիազորությունն է աշխատակցի առողջության և անվտանգութան պահպանումը:

Հուլիս 12, 2019 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր