ԷկոԼուր
Ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-18:00, Երևանում՝ Փավստոս Բուզանդի 97/2, «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցում) տեղի կունենա «ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ի վերաբերյալ երկրորդ քննարկումը: Քննարկմանը կարող են մասնակցել հանքարդյունաբերության ոլորտի գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մարզերի ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա ինտերնետային կապ: Մասնակցության համար կարելի է գրանցվել այստեղ մինչև ս.թ. հուլիսի 27-ը՝ ժամը 18:00:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՃԹՆ-ի ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 23, 2019 at 15:54