Փորձագետները բացասական եզրակացություն են տալիս Թուխմանուկի հանքավայրի շահագործման ծրագրին

Փորձագետները  բացասական եզրակացություն են տալիս Թուխմանուկի հանքավայրի շահագործման ծրագրին

ԷկոԼուր

Փորձագետներ իրավաբան Նազելի Վարդանյանը, երկրաբան Հարություն Մովսիսյանը եւ Երեւանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի աշխատակիցները  փորձագիտական եզրակացություն են տվել «ՄԵԳՈ Գոլդ Մայինինգ»   ՍՊԸ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի երեք հիմնական բաղկացուցիչների վերաբերյալ: Բոլոր երեք եզրակացություններում հայտի վերաբերյալ բացասական եզրակացություն է:

Երեւանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնը ներկայացրել է  փաստաթուղթ` «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման պայմանագրային խախտումների և դրանց հետ կապված որոշ փաստաթղթերի վերլուծություն», Հարություն Մովսիսյանը ներկայացրել է «Թուխմանուկ Ֆաբրիկայի վերազինում, վերակառուցում թե՞ պոչամբարների պատնեշի հզորացմամբ նոր, ավելի ընդարձակ պոչամբարի կառուցում» անվամբ եզրակացությունը, Նազելի Վարդանյանը ներկայացրել է « Իրավաբանական կարծիք Թուխմանուկ հանքավայրի պոչամբարների վերաբերյալ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ:

13:13 Սեպտեմբեր 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news