Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 7՝ «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս  7՝ «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատությաննախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Լոռու մարզում Շամլուղի պղնձի հանքավայրը  շահագործող «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի հայտարարագրին

Նախկին քաղաքական գործչի 100% սեփականությունը

«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն գրանցվել է 2002 թ-ի հոկտեմբերի 26-ին: Հայտարարագրում բացահայտված է երկու իրական սեփականատեր, որոնցից մեկին պատկանում է ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը:

Խոսքն առաջին իրական սեփականատեր Վահե Հակոբյանի մասին է: Հայտարարագրում նշված տվյալներով պարզ է դառնում, որ նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, գործարար, նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Վահե Հակոբյանին են պատկանում ընկերության 100 հատ բաժնետոմսերը՝ 100% մասնակցությամբ:

Ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը Վահե Հակոբյանը ձեռք է բերել 2019 թ-ի հուլիսի 10-ին, երբ Հայաստանում արդեն ներդրված էր ԱՃԹՆ գործընթացը: Վահե Հակոբյանը նաև ընկերության խորհրդի անդամ է, իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց:

Իսկ երկրորդ իրական սեփականատերն ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանն է:

Հայտարարագրում բացահայտված է ընդամենը մեկ միջանկյալ ընկերություն՝ Հայաստանում գտնվող «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն, որը գործում է առաջին սեփականատեր Վահե Հակոբյանի համար: Ընկերությունը «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ունի ուղղակի մասնակցություն:

 

11:27 Մայիս 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news