epress.am
Ոստիկանները Բաղրամյան փողոցի երթևեկելի մասից մարդկանց մայթերին հրելու ժամանակ բերման են ենթարկել Միքայել Մարգարյանին, Անի Խաչատրյանին, Հարություն Սիմոնյանին, Անի Հակոբջանյան և մի երիտասարդ տղամարդու, ում առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Փողոցը փակելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ոստիկանները արգելեցին հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի այգում, որը բացվել է 2018-ի թավշյա հեղափոխության արդյունքում։
Մարդիկ ցանկանում էին քննարկել Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ ջերմուկցիների և բնապահնների՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կանխելու թեմայով հանդիպման արդյունքները։
Այս պահին Ամուլսարի պաշտպանները դեռ փողոցում են։
Օգոստոս 19, 2019 at 15:48