Ամուլսարի ծրագրի շրջանակներում արված Ջերմուկի հանքային ջրերի հետազոտությունը ոչ կոմպետենտ է. Էրիկ Գրիգորյան

Ամուլսարի ծրագրի շրջանակներում արված Ջերմուկի հանքային ջրերի հետազոտությունը ոչ կոմպետենտ է. Էրիկ Գրիգորյան

ԷկոԼուր

Ամուլսարի ծրագրի փորձաքննությունն իրականացրած լիբանանյան «ELARD» ընկերության եզրակացությունը լրացուցիչ ուսումնասիրվում է այլ կազմակերպությունների կողմից: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ հիմա փորձում են միջազգային գործընթացների շրջանակներում դիմել ավելի հեղինակավոր կառույցների:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում փաստաթղթային փորձաքննության համար «ELARD»-ը ՀՀ պետական բյուջեից ստացել է 450 հազար ԱՄՆ դոլարի չափ գումար:

««ELARD»-ը բացահայտել էր որոշ անհամապատասխանություններ, օրինակ՝ գոլորշիացման տվյալների սխալ հաշվարկների մասին։ Դա հում նյութն էր։ «ELARD»-ը չի իրականացրել հետազոտություն, հաշվարկ։ Հիդրոմետ ծառայությունը տվել է տվյալներ, որով հիմնավորվել է այն, որ «ELARD»-ի բարձրաձայնած մտահոգությունը տեղին է։ Հիմա փորձում ենք միջազգային գործընթացների շրջանակներում ավելի հեղինակավոր կառույցների միջոցով հիմնավորել, որ այդ տվյալները ճիշտ չեն ներկայացված, որովհետև գոլորշիացման տվյալները բովանդակային առումով շատ կարևոր են։ Եթե գոլորշիացումը երեք անգամ քիչ է, նշանակում է ավելի շատ ջուր, ուրեմն ավելի շատ ջուր կարիք ունի մաքրվելու։ Իսկ «Լիդիան»-ի նախնական ծրագրով առաջիկա 5 տարին ջուր մաքրելու որևէ կարիք չի լինի, որովհետև գոլորշիացումը մեծ է և այլն։

…Ներկայացրել էին, որ ալյումինի քանակությունը ինչ-որ մի թիվ է, հետո այլ հետազոտությամբ տասն անգամ ավելի մեծ թիվ էր ստացվել․․․ կամ երկաթի պարունակությունը հողում շատ ավելի ցածր թիվ էր ներկայացվել, քան այնտեղ անձրևաջրերում է։ Այդ մասով կոնկրետ լաբորատոր հետազոտություններ են նախատեսվում այստեղ, աշխատանքներ են իրականացվում նաև օդերևութաբանության մասով»,- 2019 թ․ դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ջերմուկի հանքային ջրերի հետազոտությանը, Գրիգորյանն այն ոչ կոմպիտենտ անվանեց․ «Ջերմուկի ջրերը համեմատել էին 5 տարբեր չափորոշիչների հետ։ Մեկը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խմելու ջրի ստանդարտներն էին, մյուսը ԵԱՏՄ-ի շշալցված ջրերի նորմերը, երրորդը՝ մեր մակերևույթային ջրերի նորմերը։ Որևէ մեկը կապ չունի բնական հանքային ջրի հետ։ Եվ այդ հետազոտությունն ուղղակի ոչ կոմպիտենտ հետազոտություն էր, և որևէ ձև չէր արտացոլում այն թվացյալ վտանգները, որ այդ կազմակերպությունը ցանկանում էր ներկայացնել Ջերմուկի հանքային ջրերի հետ կապված»։



16:05 Հունվար 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news