Մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

Մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

ԷկոԼուր

Այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն:

Գործընթացն իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն:

Մետաղական հանքարդյունաբերական ընկերություններին իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ ս.թ. հունվարի 29-ին:

Նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում

Նշենք, որ մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահատմանն ուղղված գործընթացը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռության շրջանակներում (EITI): Այն պարտավորեցնում է ընկերություններին հայտարարագրել միայն այն սեփականատերերի տվյալները, որոնք ունեն առնվազն 10% բաժնեմաս: Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված է 28 ընդերքօգտագործման իրավունք:

 

Հունվար 31, 2020 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր