Պարզվեց, որ Ագարակի պղնձամոլիբդնային կոմբինատի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում

Պարզվեց, որ Ագարակի պղնձամոլիբդնային կոմբինատի  պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում

ԷկոԼուր

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի «Դավազամի» պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում: Պոչամբարից ջուրը թափվում է անդրսահմանային Արաքս գետ: Այս մասին նշված է «Ագարակի N1 պոչամբարի ընդլայնում, բնապահպանական մաս» նախագծում, որը ներկայումս բնապահպանական փորձաքննություն է անցնում:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունը դեռ 2013թ-ի հունվարի 29-ին հաղորդագրություն տարածեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մեծածավալ ծրագրի արդիականացման շրջանակներում ներդրել է ժամանակակից ջրի շրջանառության համակարգ, որի բյուջեն կազմել է 4,5 միլիոն դոլլար։

«Ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր, այդ թվում միջսահմանային Արաքս գետը: Բազմաստիճան համակարգը ներառում է երկու առանձին ջրավազաններ մաքրման համար, որոնք տեղակայված են Դավազամի պոչամբարի տարածքում: Պահեստային հզորության ջրի փոխանցման համակարգը ապահովում է բնականոն ջրի շրջանառությունը ջրավազաններից կոմբինատ և հետադարձ: Նոր համակարգը թույլ կտա նաև էապես նվազեցնել արտադրության մեջ օգտագործվող մաքուր ջրի ծավալները»,- մասնավորապես նշված է ընկերության հայտարարության մեջ:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տվյալների՝  Արաքս գետում դիտվում է  բարձր աղտոտվածություն: Վանադիումի ՍԹԿ-ն գերազանցվել է 10.2-11.3 անգամ: Որոշված մյուս ցուցանիշներից գերազանցվել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ, ամոնիում, նիտրիտ և սուլֆատ իոնների, քրոմի, պղնձի, ալյումինի, մանգանի և սելենի ՍԹԿ-ները:

Հունիս 02, 2016 at 18:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր