ԷկոԼուր
Հունիսի 6-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը ստորագրեցին սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագիր: Հուշագրի համաձայն՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում 100 միլիոն դրամով ֆինանսավորում է Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության շինարարական աշխատանքները։ Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Ռոբերտ Բենբոուն, Դարին Կուպերը և «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Քրիս Էգերը։
Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանի պատոնական կայքից:
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Այս ընկերությունը Կապանի կոմբինատը և Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը «Polymetal International» ընկերությունից ձեռք բերեց 55 հազար ԱՄՆ դոլլարով:
Նշենք, որ Հայաստանի ԱՃԹՆ առաջին զեկույցի համաձայն՝ «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Կապան համայնքին 2016թ-ին տրամադրել է 19 193 505 ՀՀ դրամ, իսկ 2017թ-ին` 129 735 482 ՀՀ դրամ:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հունիս 10, 2019 at 18:39