«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է 13.5 միլիոն դրամի վնաս

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է 13.5 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Արարատում գործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիննը հայտնաբերել է 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել.

- ո՞ր ժամանակահատվածում է ստուգում իրականացվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում

- ի՞նչ իրավախախտման համար է հաշվարկվել 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասը և կոնկրետ ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին

- ինչպե՞ս է հաշվարկվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքը։

ԷկոԼուրը նաև խնդրել է տրամադրել խախտումների վերաբերյալ կազմված ակտերի պատճենները:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, որտեղից արդյունահանած հանքաքարը վերամշակում և ոսկի է կորզում Արարատի մարզում գտնվող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում:

17:16 Փետրվար 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news