Լեռնահանքային արդյունաբերություն

Ոստիկանությունը Մեծ Այրումի բնակիչներին առաջարկում է Նահատակի պոչամբարի խնդրի առնչությամբ դիմել իրենց
15:05 Մայիս 14, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ըստ ԷկոԼուրի աղբյուրի՝ նա տեղի բնակիչներին հորդորել է Նահատակի պոչամբարի վերաբերյալ բողոք ունենալու դեպքում դիմել իրենց, և իրենք քննություն կիրականացնեն
ՇՄ նախարարության պատասխանը Բնապահպանական հանրային դատարանի՝ «Նահատակի» պոչամբարին առնչվող գործի վճռի վերաբերյալ
13:22 Մայիս 14, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
նախատեսվում է իրականացնել Լոռու մարզի Ախթալա և Ալավերդի, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում շրջակա միջավայրի հետազոտությունների և ազգաբնակչության հիվանդացության ուսումնասիրության ծրագիրը
Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 2՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ
16:16 Մայիս 11, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Հայտարարագրում որպես իրական սեփականատեր բացահայտել է ընդամենը մեկ անձի՝ ՀՀ քաղաքացի, ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին
Նորաստեղծ աշխատանքային խումբը կուսումնասիրի Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցը
14:22 Մայիս 11, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ բուլղարական «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցը
«ԱՌՆԻԿԱ», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ին՝ լեռնահանքային ձեռնարկությունների ազդեցությունից տուժած բնակիչներին աջակցելու խնդրանքով
16:50 Մայիս 08, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Առնիկա», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի Հատուկ զեկուցող Դեյվիդ Ռ․ Բոյդին
Փաստաբանը միջնորդել է կարճել Գնդեվազի նախկին համայնքապետի և նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործը
15:38 Մայիս 08, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Երեւան
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավար Հայրապետ Մկրտչյանն ու իր որդին՝ Լաերտ Մկրտչյանը, չեն ընդունում մեղադրանքը
Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների բացահայտված իրական սեփականատերերը. մաս 1՝ ԶՊՄԿ
18:54 Մայիս 07, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում հրապարակվել են Հայաստանի մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վարձակալված գույքի մի մասը դուրս բերվեց Ամուլսարի տարածքից
15:09 Մայիս 07, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Շիրակ Բունիաթյանը Ամուլսարի տարածքից տեխնիկայի դուրսբերումը չի կապում ծրագրի հնարավոր վաճառքի մասին շրջանառվող լուրերի հետ
Ահազանգ. Կավարտի հանքավայրից հոսող դարչնագույն զանգվածն աղտոտել է Ողջի գետը
14:24 Մայիս 07, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Ս.թ. մայիսի 6-ին Կապան քաղաքի տարածքում Ողջի գետը դարչնագույն երանգ է ստացել: Դա պայմանավորված է Կավարտի լքված հանքավայրի տարածքից տեղումների ժամանակ գետ հոսող թթվային անձրևաջրերով
Մետաղական ընդերքօգտագործողները և բնապահպանական վճարների հանդեպ նոր օրենսդրական պահանջները
18:12 Մայիս 05, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Երեւան
Ազգային ժողովը քննարկեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը
Բրիտանիան ու ԱՄՆ-ն «ճնշում են» Հայաստանին հանքային բանավեճում
17:52 Մայիս 05, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն
Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցարարների, օտարերկյա հանքային ընկերության և իշխանությունների միջև երկու տարի տևած փակուղային իրավիճակում ճնշել է Հայաստանի կառավարությանը
Գնդեվազի նախկին գյուղապետի ու նրա որդու՝ համայնքային հողերը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելու գործը կքննվի դատարանում
16:05 Մայիս 05, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
2020թ․ մայիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Եղեգնաձոր քաղաքի դատարանը կքննի Գնդեվազի նախկին գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդու՝ համայնքային հողերը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելու գործը
Ահազանգ. թռչունների անկում Արարատի ցիանային պոչամբարում. տեսչական մարմինը կդիմի իրավապահ մարմիններին
15:08 Ապրիլ 28, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Արարատ
Ըստ ստացված տեղեկությունների՝ թռչուններին հավաքել և թաղել են ռուսներին պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները՝ անվտանգության ռուս աշխատակիցների խիստ հսկողության տակ
Մարդու իրավունքները և Ամուլսարի խնդիրը՝ Amnesty International-ի զեկույցում
19:10 Ապրիլ 27, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Amnesty International գլոբալ շարժումը հրապարակել է Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2019 թ-ին զեկույցը, որում անդրադարձել է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններին
Հայաստանի  բաց վերք՝ պոչամբարներ
18:17 Ապրիլ 25, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Պոչամբարների կողքին ապրող մարդիկ հաճախ բողոքում են առողջական խնդիրներից, գյուղմթերքի թունավորումից ու բերքատվության անկումից
Ինչ դիրքեր են զբաղեցնում խոշոր մետաղական հանքարդյունաբերողներն ու էներգետիկ ընկերությունները հարկատուների ցանկում
18:24 Ապրիլ 23, 2020 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք | Լոռի | Սյունիք
Ցանկի առաջին տասնյակում հանքարդյունաբերող ընկերություններից առկա է միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news