

ԷկոԼուր
Նորաշենիկ գետը հանքարդյունբերական թափոններով աղտոտելու դիմաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) ոչինչ չի վճարում: Այս մասին նշված է «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:
«Արծվանիկի պոչամբարից դեպի Նորաշենիկ գետ հոսող «պարզեցված» ջրի պատճառով գետը համարվում է Հայաստանի ամենաաղտոտվածներից մեկը: …Էկոլոգանոոսֆերային կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գետի շրջակա գյուղերում արտադրված գյուղմթերքը սնվելու համար պիտանի չէ: Այնուհանդերձ Նորաշենիկ գետն այս աստիճան աղտոտելու համար ընկերությունը ոչինչ չի վճարում: Ավելին, Քաջարանի պղինձ-մոլիբդենային կոմբինատի ներկայցուցիչը համարում է Արծվանիկ լցվող թափոնները 5-րդ կարգի թափոններ, որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար:
«Դենո Գոլդ Մայնինգ Քամփընին» հետ չի մնում իր գործընկերներից: Դեկտեմբերի 1-ին տեղի է ունենում հերթական վթարը, պոչանքները հայտնվում են Գեղանուշ գետում, թեև դեպքը ընկերությունը որակում է որպես սաբոտաժ: Ինչո՞ւ չեն հրապարակում նրանք հասցրած վնասը, ինչո՞ւ են լռում և կոծկում աղտոտման դեպքերը:… Մենք համարում ենք, որ այս իրավիճակի համար պատասխանատու են ոչ միայն հանքաթափոնային ընկերությունները, այլ նաև ոլորտը կառավարող և վերահսկող պաշտոնական մարմինները…»,- մասնավորապես ասված է նախաձեռնության hաղորդագրության մեջ:
Դեկտեմբեր 13, 2012 at 12:56
