2011թ. գերազանցեց բոլոր ցուցանիշները

2011թ. գերազանցեց բոլոր ցուցանիշները

ԷկոԼուր

2011թ. Սյունիքի մարզում հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալն ընթացիկ գներով գերազանցել է վերջին 10 տարիների ցուցանիշը: Եթե 2001թ. Սյունիքում արդյունահանվել է 18 միլիարդ դրամի հանքանյութ, ապա 2011թ.`152 միլիարդ դրամի: Միայն 2011 թ. Սյունիքի մարզում ընթացիկ գներով արտադրվել է նույնքան ծավալի հանքագործական արդյունաբերության արտադրանք, որքան ողջ հանրապետությունում 2001-2004 թվականներին՝ չորս տարում միասին: Նույն թվականին հանրապետությունում հանքագործական արդյունաբերության ծավալի 90 տոկոսն արտադրվել է Սյունիքում:  Նույն հաջողությամբ  ավելացել է նաեւ առողջապահական հաստատություններ դիմողների թիվը:  Սյունիքի ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում մեկ շնչի հաշվով հաճախումների քա նակը 2001 թվականի համեմատ կրկնապատկվել է, իսկ 2007 թվականի համեմատ՝ ավելացել է 28 տոկոսով:

Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» հաշվետվության մեջ:

Հիշեցնենք, որ   ՀՀ կառավարության 2008-2012թթ.  ծրագրով կարեւորվում է հանքարդյունահանման ծավալների ավելացումը: Այս առումով Սյունիքը լիովին արդարացրեց հայրենի կառավարության հույսերը:

Հունիս 06, 2012 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր