Արամ Մանուկյան՝ 2015թ-ին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում

Արամ Մանուկյան՝  2015թ-ին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում

ԷկոԼուր

«Անցյալ տարի միակ ուղղությունը, որտեղ հոսանքի մուծումների բարձր ցուցանիշ է արձանագրվել, հանքաարդյունաբերությունն է: Մոտ երեսուն տոկոսով ավելի հոսանքի մուծում են իրենք արել»,- այս մասին փետրվարի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա հանքարդյունաբերության ոլորտում էլեկտրաէներգիայի սպառման ավելացմանը տվեց հետեւյալ բացատրությունը. «Հումքի գինն իջել է միջազգային շուկայում երկու անգամ, ու արտադրողը պետք է կրկնակի ավել արտադրի ու  վաճառի, որ նույն գինը լինի, որ հարկեր վճարի, աշխատող պահի, դրա արդյունքում էկոլոգիան է ոչնչանում: Բայց եթե իրենք քերում են բնությունը ու մի քիչ ավել են տալիս, դա չի նշանակում, որ էներգետիկ համակարգը դրա հաշվին կլավանա: Միանգամյա պահի մուծում էր, որ իրենք արեցին: Բա ռազմավարությունն ուր մնաց … Հայաստանի տնտեսությունը քանդվում է, ոչ մուտք է լինում, ոչ արտադրություն են ցույց տալիս…»:

Փետրվար 26, 2016 at 11:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր