Արդվի համայնքի ավագանին մերժեց «Միռամ» ընկերությանը համայնքի վարչական տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել

Արդվի համայնքի ավագանին մերժեց «Միռամ» ընկերությանը համայնքի վարչական տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել

ԷկոԼուր

Լոռու մարզի Արդվի համայնքի ավագանին սույն թվականի օգոստոսի 3-ին որոշում ընդունեց մերժել «Միռամ» ընկերությանը համայնքի 147 հա գյուղատնտեսական արոտավայրում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:

Ավագանու որոշման մեջ գրված է. « Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի NO 389-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հաշվի առնելով 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կատարված անասնագլխաքանակի հաշվառման տվյալները և 01.07.2017 թվականի դրությամբ Արդվի համայնքի հողային հաշվեկշռով հաստատված համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի չափը և համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը`

                                     Արդվի համայնքի ավագանին որոշում է

Մերժել Արդվի համայնքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 06-017-101-001 ծածկագրով 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միրամ» ՍՊԸ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած առաջարկությունը»:

Օգոստոս 04, 2017 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր