12 կարևորագույն հումքային ապրանքներից Հայաստանը միջազգային շուկա է արտահանում 4-ը

12 կարևորագույն հումքային ապրանքներից  Հայաստանը միջազգային շուկա է արտահանում 4-ը

ԷկոԼուր

Tert.am-ը (vestifinance.ru-հղում-ով) հրապարակեց 12 կարևոր հումքային ապրանքներ, որոնց դերը համաշխարհային տնտեսությունում  նշանակալի է: Ըստ Morgan Stanley փորձագետների, ցուցակում առկա են նավթ, գազ, ալյումին, պղինձ, նիկել, ցինկ, ոսկի, արծաթ, պլատին,  ինչպես նաև բամբակ, շաքար և ցորեն:
Այս ցուցակից 4-ը արդյունաբերական մասշտաբներով արտահանվում են Հայաստանից, դրանք են` պղինձ, ցինկ, ոսկի և արծաթ:
Ցուցակում առկա չեն կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հանքարդյունաբերական ապրանքներ` մոլիբդեն, վանադիում, սելենիում, որոնք նույնպես արտահանվում են  Հայաստանից:
Այս տեսանկյունից, մեր կառավարության բոլոր հայտարարությունները, թե մենք կվախեցնենք ներդրողներին, եթե խստացնենք հարկային քաղաքականությունը հանքարդյունաբերական ոլորտում, ոչ մի արժեք չունեն:
Ներդրողներին կարող է վախեցնել միայն  բարձրաստիճան պաշտոնյաների անվերջ ագահությունը, որը նրանք փոխհատուցում են  հարկման բացակայությամբ:

Սեպտեմբեր 27, 2012 at 18:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր