ԷկոԼուր
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է «Lydian International» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին եւ քննարկել է նրա հետ Lydian- ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը` Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործում, ոսկու կորզման համար ցիանիդի օգտագործում: Ինչպես նշված է կառավարության հաղորդագրության մեջ . «Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը»:
Հաղորդագրության մեջ նշված չէ, թե ով եւ ինչ չափով է տրամադրել այդ խոշոր ներդրումները եւ արդյոք քննարկվել է այն հարցը, որ գլխավոր ներդրողներ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) դեռ որոշում չեն կայացրել Ամուլսարի նախագծի իրականացման գործում ներդրում կատարելու վերաբերյալ: Ամուլսարի նախագծի իրականացման գործում ներդրում կատարելու վերաբերյալ կայացված որոշում չլինելու մասին IFC-ի եւ EBRD-ի գրասենյակները տեղեկացրել են բողոքող հասարակյնությանը եւ Ամուլսարի ազդեցության տակ գտնվող համայնքի բնակիչներին: Նաեւ այդ մասին հայտարարվեց EBRD-ի ղեկավարության կողմից Թբիլիսիում 2015թ-ի մայիսի 15-16-ին տեղի ունեցած բանկի տարեկան ժողովի ընթացքում:
Հունիս 18, 2015 at 16:53