Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Ցիանային պոչամբարի տակ արտեզյան ջրերի ավազանն է

Artesian Basin under Cyanide Tailing Dump
13:51 Մարտ 28, 2012

ԷկոԼուր

Արարատի ցիանային պոչամբարի տակ գտնվում են արտեզյան ջրերի մեծ պաշարներ: Դա արդեն իսկ մեծ վտանգ է ներկայացնում, կարծում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Ցիանային պոչամբարը պատկանում է «GeoProMining Gold» ընկերությանը, որը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի սեփականատերն, եւ որը ոսկի է արդյունահանում Սոտքում: Ընկերությունը վերակառուցել է ֆաբրիկան` հայտարարելով, որ օգտագործում է Ալբիոն նոր տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ավելի շատ ոսկի ստանալ խտանյութից եւ նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա հասցվող բացասական ազդեցությունը:   

Հակոբ Սանասարյանը համոզիչ չի համարում «GeoProMining Gold» ընկերության փաստարկներն այն մասին, որ նոր տեխնոլոգիան անվտանգ է եւ առանց թափոնի:

««GeoProMining Gold» ընկերությունը մոտավորապես 2,5 անգամ մեծացնում է արդյունահանումը: Ընդ որում, դա արվում է հանքանյութի ծավալի հաշվին` ցիանային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ընկերության մասնագետները հասարակությանը վստահեցնում են, որ ոսկու կորզման իրենց նոր «Ալբիոն» մեթոդն անվտանգ է եւ բացասական արտանետումներ չունի: Բայց դա այդպես չէ: Ավելի շատ ոսկի է կորզվում, սակայն բոլոր ծանր մետաղները մնում են թափոններում,- ասաց Հակոբ Սանասարյանը,- մարդիկ կարծում են, որ պոչամբարը (չորացած) պարզապես փոշի է եւ ավազ: Սակայն, ցիանիդը չհաշված, դա ծանր մետաղների մի ամբողջ փունջ է: Արարատի պոչամբարի խորքում գտնվում է արտեզյան ջրերի հզոր ավազան: Պոչամբարը չունի մեկուսիչ շերտ, մետաղներն աստիճանաբար ներթափանցում են խորքը, եւ մեծ տարածություն հայտնվում է աղտոտման վտանգի տակ»:



Առնչվող նյութեր