Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Լավ հումքից վատ արտադրանք

Bad Production from Good Raw Materials
13:12 Ապրիլ 05, 2012

ԷկոԼուր

Լոռու մարզում խորհրդային տարիներին կար գրանիտի երկու շահագործվող հանք, իսկ այժմ նրանց թիվը մոտ 16-ն է, 10 հանքավայր էլ պատրաստվում է շահագործման: «Տվյալ ձեռնակությունները, որոնք կողք կողքի գրանիտի կամ բազալտի հանքավայրեր են բացում, չեն կարողանում հզորանալ, որովհետեւ սպառումը շատ քիչ է, չեն կարողանում ներդրումներ անել, ժամանակակից սարքավորումներ բերել եւ լավ արտադրանք տալ: Ներկայիս  ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակումը շատ ցածր մակարդակի է եւ չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Մենք ունենք շատ լավ հումք, որից կարելի է պատրաստել շատ լավ արտադրանք, բայց չունենք համապատասխան սարքավորում, նաեւ շատ քիչ է կադրային բազան»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց երկրաբան, Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Արտակ Դեմիրճյանը:

Լոռին Հայաստանի հանքարդյունաբերական մարզերից է: Այն հարուստ է ինչպես մետաղական, այնպես էլ ոչ մետաղական հանքերով:  Մեծ գրող Թումանյանի ստեղծագործություններում անմահացած  Լոռվա չքնաղ բնությունն այսօր իր տեղը զիճում է բաց հանքերին, պոչամբարներին ու լցակուտերին: «Վերջին 15 տարվա մեջ կրկնապատկվել, նույնիսկ եռապատկվել է հանքավայրերի թիվը` թե մետաղական, թե ոչ մետաղական: Իմ կարծիքով, կառավարությունը պետք է ռազմավարություն մշակի հանքավայրերի շահագործման տեսակետից: Այսինքն, մենք  պետք է հստակ հասկանանք, թե որ քարատեսակից, կամ որ հանքանյութից մեզ ինչքան է պետք, եւ կոնկրետ թվով որ հանքավայրերը պետք է շահագործվեն»,- կարծում է մասնագետը: «Հանքի շահագործումը ինքնանպատակ չպետք է լինի: Իմ կարծիքով, դա պետք է լինի վերջնաարտադրանքի տեսքով: Մենք պղինձն արդյունահանեցինք, ստացանք խտանյութ, ձուլեցինք, ստացանք սեւ պղինձ, ապա պետք է ունենանք կատոդային պղինձ, պետք է ունենաք մալուխների արտադրություն, կամ պղնձի թիթեղի արտադրություն եւ այլն: Դրանից հետո պետք է զարգանա միկրոէլեկտրոնիկան, սարքաշինությունը եւ այլն: Հումք վաճառելով` մենք երբեք որեւէ արդյունքի չենք հասնի»,- ասում է Ա. Դեմիրճյանը:  





Առնչվող նյութեր