«Deno Gold Mining»-ը ընդդեմ ակտիվիստ Եղիա Ներսիսյանի` երկրորդ ռաունդ

«Deno Gold Mining»-ը ընդդեմ ակտիվիստ Եղիա Ներսիսյանի` երկրորդ ռաունդ

ԷկոԼուր

Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանը կշարունակի «կանաչ» շարժման ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ ընկերությունը մեղադրում է հասարակական գործչին զրպարտության մեջ` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի առաջին կետի: Հայցի հիմքում ԱՄՆ-ում Եղիա Ներսիսյանի ելույթն է: Ընկերությունը պահանջում է հերքել հետեւյալ հայտարարությունը. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:

Առաջին նիստին «Deno Gold Mining Company»-ի ներկայացուցիչները չեկան: Երկրորդ նիստի ընթացքում ընթերցվեց հացվոր կողմի հայտարարությունը: Պատասխանող Եղիա Ներսիսյանը չհամաձայնվեց առաջադրված մեղադրանքների հետ: Ընկերությունն իր հերթին հայցը հետ չկանչեց:

Մայիս 10, 2013 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր