ՎԶԵԲ-ը խոստանում է հաշվի առնել Սևանի հանձնաժողովի և Ջերմուկի ավագանու կարծիքը Ամուլսարի նախագծի վերաբերյալ

ՎԶԵԲ-ը խոստանում է հաշվի առնել Սևանի հանձնաժողովի և Ջերմուկի ավագանու կարծիքը Ամուլսարի նախագծի վերաբերյալ

ԷկոԼուր

Ամուլսարի նախագծի վերաբերյալ գնահատական տալու կապակցությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ-ը (ՎԶԵԲ) խոստանում է հաշվի առնել Սևանի հանձնաժողովի և Ջերմուկի ավագանու կարծիքը: Գնահատականը տեղի կունենա դեկտեմբերից ոչ շուտ: Այս մասին գրված է ԷկոԼուրին ուղղված նամակում ՎԶԵԲ-ի շրջակա միջավայրի և կայունության վարչության պետի` Ալիսթեր Կլարկի կողմից: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես նշել եք, 2012թ. հուլիսի 9-ին Բանկը խնդրել է Նախարարությանը չհետաձգել ներկայացված հանքի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի տրամադրումը: Այնուհետև նշում եք, որ Բանկը հայտարարել է Նախարարությանը, որ Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումը, որը ՎԶԵԲ-ին անհրաժեշտ է սույն նախագիծը ֆինանսավորելու համար «…պետք է ավարտին հասցվի հուլիսին... »: Սույն հայտարարությունը վերաբերվում էր Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատմանը (ՇՄՍԱԳ), որը պահանջվում է ՎԶԵԲ-ի և այլ միջազգային ֆինանսական կառույցների կողմից, այլ ոչ թե հայկական ՇՄԱԳ-ին: «Միջազգային ՇՄՍԱԳ-ը հետաձգվել է, և  մոտավոր ավարտը կլինի այս տարվա դեկտեմբերից ոչ շուտ»:

Դուք ՎԶԵԲ-ին խնդրում եք հաշվի առնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եզրակացությունը և Ջերմուկ քաղաքի Ավագանու նամակը: Հավաստիացնում ենք Ձեզ, որ դրանք հաշվի կառնվեն: Սույն մտահոգության մասին հայտնել ենք և «Գեոթիմ» ընկերությանը, և միջազգային խորհրդատուներին, որոնք պատրաստում են ՇՄՍԱԳ-ը, որոնք իրենց հերթին հավաստիացրել են մեզ, որ և´ եզրակացությունում, և´ նամակի մեջ բարձրացված հարցերը հաշվի կառնվեն ՇՄՍԱԳ-ի մեջ, որը հաշվի կառնվի ՎԶԵԲ-ի վեջնական որոշման մեջ: Հույս ունենք, որ այն անձինք, որոնք եզրակացություններ են տրամադրել Հայաստանի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացքում նաև կմասնակցեն այն խորհրդակցություններում, որոնք տեղի կունենան ՇՄՍԱԳ-ի վերաբերյալ և ուրախ կլինենք հանդիպել նրանց խորհրդակցության ընթացքում:

Մենք գնահատում ենք Ձեր հետաքրքությունն այս նախագծի նկատմամբ և ակնկալում ենք հետագա քննարկումներ ՇՄՍԱԳ-ի հրապարակայնացման ընթացքում»:

Հոկտեմբեր 10, 2012 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր