ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վստհ է, որ հանքարդյունաբերական սեկտորում կառավարության ձեռնարկած գործողություններըգրավիչ կլինեն օտարերկրյա ներդրողների համար: «Mining Journal» մասնագիտացված ամսագրում հրապարակված է նախարարի ուղերձը: Ուղերձում ասված է. «Կցանկանայի հղել ողջյուններս և շնորհակալություն հայտնել համագործակցության տվյալ առաջարկի համար: Համոզված եմ, որ մեր նախաձեռնությունը «Mining Journal»-ի հետ, որը հեղինակային ամսագիր է և ունի 175 տարվա պատմություն, արդյունավետ կլինի: Մեզ համար շատ կարևոր է ներկայանալ միջազգային մամուլին, որը հնարավորություն է ընձեռնում ներկայացնել աշխարհին Հայաստանի տնտեսությունը, զարգացման հեռանկարները, ինչպես նաև օրենսդրական և ներդրման ոլորտները: Հատկապես ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք ներկայացնել հանքարդյունաբերության զարգացող ոլորտը, որը կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության հիմնական մասն է կազմում: Հանքաքարը, հանքանյութերը, խտանյութերը և մետաղները (որոնք, միասին վերցրած, կազմում են Հայաստանի արտահանության կեսից ավելին) երկերի ամենակարևոր արտահանման պրոդուկտներն են: Հայաստանը բարենպաստ աշխարհագրական դիրք ունի տարբեր երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար, որը մասնավորապես այդպես է Եվրոոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ-ի դեպքում:
Հայաստանի կառավարությունը կարևորում է օտարերկրյա ներդրողներին` նոր ադյունաբերական գործունեություն ծավալելու, գործող արդյունաբերությունները արդիականացնելու, ինչպես նաև նոր, գործող, էկոլոգիապես մաքուր և լավագույն տեխնոլոգիաներում ներդնելու համար:
Հայաստանը հարուստ է հանքային ռեսուրսներով: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն: Հայաստանի Հանրապետությունը աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ արժեք ու նշանակություն են ներկայացնում Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթև ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են: Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ: Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը մեծ պաշարներով:
Հույս ունեմ, որ հաշվի առնելով ստորգետնյա ռեսուրսների բազմազանությունը և մետաղական և ոչ մետաղական ռեսուրսների վերոնշյալ ներուժը, ինչպես նաև կառավարության կողմից ձեռնարկված գործողությունները, միջազգային ձեռնարկությունները հետաքրքրություն կցուցաբերեն Հայաստանում բիզնես նախաձեռնելու գործում:
Հարգանքներով`
Արմեն Մովսիսյան
ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար»:
Օգոստոս 29, 2012 at 12:07