

ԷկոԼուր
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը hունիսի 9-ին կազմակերպում է արշավ դեպի Ամուլսար: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Արշավի ընթացքում կվայելենք հանքային տաք ջուրն ու ոտքով կբարձրանանք Ամուլսար (22 կմ): Կտեսնենք որթնած խնձորի պես բզկտված Ամուլսարն ու այն վայրը, որտեղ նախատեսում են տեղավորել դատարկ ապարների լցակույտն ու խիստ թունավոր պոչամբարը` և այս ամենը Որոտան գետի կողքին: …Հարկ է գիտակցել, որ Ջերմուկից բացի էլ ավելի մեծ վտանգի տակ են Սևանա լճի համար խիստ կարևոր նշանակություն ունեցող Կեչուտի և Հայաստանի` մեծությամբ երկրորդ խոշոր Սպանդարյանի ջրամբարները, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի ողջ ջրահավաք ավազանը …»: Արշավին կմասնակցեն Երեւանի ակտիվիստները, Եղեգնաձորի և Վայքի ՀԿ-ներն ու մտահոգ քաղաքացիները, Ջերմուկի բնակիչները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.facebook.com/events/241186962659284/:
Հունիս 05, 2012 at 12:56
