Փորձագետ. Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացության տխուր վիճակագրությունը պատահական չէ

Փորձագետ. Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացության տխուր վիճակագրությունը պատահական չէ

ԷկոԼուր

Հայաստանում բացակայում են հանքարդյունաբերական թափոններից և մետալուրգիական ձեռնարկությունների արտանետումներից պաշտպանիչ միջոցառումները: Չնայած նրան, որ`
- երկու անգամ փոխվեց Ընդերքի մասին օրենսգիրքը
- լրացումներ են մտցվում «Թափոնների մասին» օրենքում
- տեղի են ունենում ինիսիտիուցիոնալ փոփոխություններ
- Հայաստանը միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնությանը (EITI- Extractive Industry Transperency Initiative)
- արտաքին ակտիվությունը հանքարդյունաբերության ոլորտում նշանակում է ներդրումների առաջնահերթություն
- գործող ձեռնարկությունները և ընկերությունները իրական պատասխանատվություն չեն կրում շրջակա միջավայրի աղտոտման համար, չունեն օրենքով նախատեսված սոցիալական պարտվորություններ ազդակիր համայնքների բնակչության նկատմամբ: Հատկապես անհանգստացնող է հանքարդյունաբերական կամ գունավոր մետալուգիայի օբյեկտների հարևանությամբ ապրող բնակչության առողջության հետ կապված իրավիճակը:

ԷկոԼուրի հետ զրույցում ծանր մետաղների և տոքսիկ տարրերի ազդեցության գնահատականն է տալիս «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ, բժշկագիտության թեկնածու Ելենա Մանվելյանը:

«Մտահոգիչ է օնկոլոգիական հիվանդություններից մահացության վիճակագրությունը, որտեղ Հայաստանն առաջատարներից է մի շարք օնկոլոգիական նոսոլոգիաների` կրծքի քաղցկեցի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, թոքերի քաղցկեի և քաղցկեղի այլ տեսակների առումով: Անկասկած, շրջակա միջավայրի աղտոտումն իր որոշիչ դերը խաղում է: Մարդու օրգանիզմ ծանր մետաղները ներթափանցում են բոլոր կենսաբանական արգելքների` թոքերի, մաշկի, լորձաթաղանթի, սննդի միջոցով, աղեստամոքսային տրակտի միջոցով, օդի, ջրի միջոցով: Շատ ծանր մետաղներ օրգանական նյութերի հետ ձևավորում են կայուն համալիրներ, ինչը թույլ է տալիս նրանց լուծված վիճակում տեղաշարժվել մեծ տարածություններ»,- նշեց Ելենա Մանվելյանը:

Հարցին, թե ինչով են վտանգավոր ծանր մետաղները մարդու առողջության համար, նա ասաց. «Ծանր մետաղների և տոքսիկ տարրերի ավելցուկի խորը ազդեցությունը սկսում է սկսում է բջջային մակարդակից` առաջացնելով թունավորում և մուտացիա: Նրանք արգելափակում են ֆերմենտների աշխատանքը, որոնք պատասխանատու են օրգանիզմի հստակ որոշակի ռեակցիաների համար: Նրանք խախտում են բջջային թաղանթների անցունակությունը, ինչն իր հերթին հանգեցնում է բջջի հոմեոստազի խախտման, և բջիջը սկսում է արտադրել նորերը, օրգանիզմին ոչ բնորոշ նյութեր` փոխելով բնական աշխատանքը: Ծանր մետաղները դժվար են դուրս բերվում օրգանիզմից` նստելով լյարդում, երիկամներում, անոթներում` նվազեցնելով նրանց ֆիլտրման հատկությունը: Անդառնալի հետևանքները սկսում են, երբ ծանր մետաղները հասնում են նյարդային համակարգին»,- ասաց Ելենա Մանվելյանը:
Նա ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները եզակի բնույթ չեն կրում, այլ արտացոլում են ընդհանուր իրավիճակը: «Բիզնեսը խուսափում է իր գործունեության հետ կապված խախտումների պատասխանատվությունից: Բացակայում են տեղի համայնքների և ընկերությունների միջև հետադարձ կապի մեխանիզմները: Իրենց հերթին տեղի բնակիչները չունեն տեղեկատվություն հանքարդյունաբերական ձեռնարկությունների թափոնների և արտանետումների` առողջության վրա ազդեցության մասին, և չգիտեն ինչպես պաշտպանեն իրենց առողջությունը և շրջակա միջավայրը»:

Ելենա Մանվելյանը հույս հայտնեց, որ չեխական ARNIKA կազմակերպության նոր նախագիծը (Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ) «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ կօգնի պաշտպանել մարդկանց առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքները, ովքեր ապրում են «ամենաթեժ» հանքարդյունաբերական կետերից մեկում, որն ընդգրկոմ է Շնողը/Թեղուտը, Ալավերդին, Ախթալան: «Շոշափելի արդյունքի հասնելու համար մենք կօգտագործենք տարբեր ռազմավարություններ և մեթոդներ, այդ թվում նաև հողի, ջրի և այդ տարածքներում աճեցվող մթերքների նմուշների անալիզներ: Ծրագրի արդյունքները լայնորեն կքննարկվեն և կլուսաբանվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից»,- ասաց Ելենա Մանվելյանը:

13:38 Մայիս 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news