Կառավարությունը «Lydian International» ընկերության հետ նոր պայմանագիր է կնքել Ամուլսարի նախագծի վերաբերյալ

Կառավարությունը «Lydian International» ընկերության հետ նոր պայմանագիր է կնքել Ամուլսարի նախագծի վերաբերյալ

ԷկոԼուր

«Lydian International» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ  հանքարդյունաբերական արտոնագրային նոր պայմանագիր է կնքել Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ: Արտոնագրի համաձայն`4 տարիների ընթացքում ընկերությունը պարտավորվում է տարեկան արդյունահանել ավելի քան 2,6 միլիոն տոննա հանքաքար: Արտոնագիրը վավեր է մինչեւ 2034 թվականը եւ երկարաձգման հնարավորություն ունի: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

 Ընկերությունն արտոնագիր ստացավ այն բանից հետո, երբ Բնապահպանության նախարարությունը բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն տվեց: Հիշեցնենք, որ դրական եզրակացությունը տրվել է 2012թ. հուլիսի 31-ին մի քանի կետերի կատարման պայմանով: Սակայն նախարարությունը չի տեղեկացնում, թե արդյոք այդ կետերը կատարվել են, թե ոչ: Նախարարության պաշտոնական կայքում Ամուլսարի վերաբերյալ երեք տաբեր նախագծեր կան, որոնք որեւէ փոփոխություն չեն կրել: 

Հոկտեմբեր 23, 2012 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր