Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Եթե ոսկի կա, ապա ռիսկեր միշտ էլ կան (Լուսանկարներ)

If Gold, Always Risks Present (Photos)

If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos) If Gold, Always Risks Present (Photos)
13:51 Օգոստոս 20, 2012

ԷկոԼուր

Մեղրիի տեսարժան կիրճում` բաց երկնքի տակ, Մեղրի գետից մի քանի մետր հեռավորության վրա կառուցված է ոսկու արդյունահանման արտադրություն: Օբյեկտները` ջարդիչ սարքը, լցակույտերով հարթակը եւ պոչամբարը լավ երեւում են Մեղրի-Կապան  ճանապարհից: Օբյեկտների կողքին անձնակազմի համար վագոններն են… Դա «Սիփան-1» ձեռնարկությունն է, որը բացի արտադրությունից ակտիվներ ունի Տերտերասարի ոսկու եւ Լիճքվազ-Թեյի հանքավայրորում: Վագոնները դատարկ են, տեղի բնակիչների խոսքերով` տեխնիկան արդեն մի քանի տարի կանգնած է: Առաջին հայացքից երեւում է, որ բաց արտադրությունը եւ թափոնները տեղումներից լվացվելով կարող են անմիջականորեն ազդել Մեղրի գետի վրա եւ էական ռիսկեր առաջացնել:

Ընկերության հետ համաձայանգիրը ժամանակին ստորագրել է Մեղրիի քաղաքապետարանը: «Եթե էսօր, ասենք, ոսկու զտման կետը աշխատում է, ինչ որ վտանգ կա, ոչ թե ինչ-որ, ամեն մի հանքավայր բացելով`  վտանգ կա: Այսինքն մարդու առողջությանը վնաս է, բայց որտեղ չի վնաս,- ասում է Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը,-  2001-2002 թվականներից լավ աշխատեց: …Մենք նախատեսել ենք, որ էդտեղի խվոստ մաս ենք ասում, խվոստը էդտեղից հանեին, սկզբից էդտեղ ճիշտ է, օգտագործեցին, բայց նորմալ չափերով, փոքր չափսի էր էդ խվոստը, իրենք էլ փոքր մասշտաբով էին գործում: Մեզնից թույլատրություն վերցրեցին, որ ուրիշ տեղ էին ուզում, չուզեցի. Մեղրիից վերեւն էր: Ես ցույց եմ տվել Մեղրիից ցածր գոտի, որ խողովակներով տեղափոխեն այնտեղ: …Նստվածքը նորից վերամշակում էին: Իրենք քիմիա չէին օգտագործում ստեղ, միայն լվացում էր կատարվում: … Ուղղակի դրանք մի քիչ երեւի մինուս տվեցին, ծախեցին, գնացին: Մեր հայերը մի քիչ բան են չէ, միանգամից են ուզում, քիչ-քիչ անեին, որ երկար աշխատեին, 300 աշխատող կար է: Մի հատ անգործ մարդ չկար Մեղրիում, դաժե դրսից գալիս էին: Իսկ հիմա բոլորն անգործ են, փախնում են… Մի կողմից մտածում ենք, որ ամեն մի բանը թույնոտ է մարդու  վրա, բայց ամեն դեպքում աշխատատեղ է պետք, որ մարդիկ ապրեն, ընտանիք պահեն, գոյատեւեն»:

Սուրեն Հովհաննիսյան` «Արեւիկ» ազգային պարկի տնօրեն. «Երկար տարիներ է, որ չի գործում ոսկու հանքը, հանքարդյունաբերությունը կատարում էին ոչ բաց հանքի եղանակով` շտոլնյաներով, նախկինում ուսումնասիրված շտոլնյաներ են»:

Ցավոք, մենք չկարողացանք կապվել «Սիփան-1» ընկերության հետ, որպեսզի հասկանայինք, թե ով է պատասխանատվություն կրում ձեռնարկության համար:

Ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանը`News.am-ին տված հարցազրույցում  (07.01.2012) հայտարարել է, որ «Սիփան-1» ՍՊԸ-ի սեփականատերն է «Walnut International Group Ltd» հնդկական  ընկերության հետ համատեղ: Մասնագիտացված «Ոսկի եւ տեխնոլոգիաներ» հրատարակության տվյալներով (N 1 (15), փետրվար 2012 թ.) Լիքվազ-Թեյի նախագծի իրագործմամբ զբաղվում է «Սագամար» ընկերությունը, որը «Նեւա-Ռուս» ռուսական հոլդինգի մասն է կազմում: Չի բացառվում, որ երկու տարբերակներն էլ համատեղելի են:





Առնչվող նյութեր