Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Ջերմուկը ոսկուց թանկ է

Jermuk More Valuable than Gold
11:53 Փետրվար 16, 2012

Սամվել Ավագյան, News.am

Վեճը, թե Ամուլսարի ոսկու հանքավայրը խանգարելու է կամ չի խանգարելու Ջերմուկի զբոսաշրջային բիզնեսին` դեռեւս հաղթողներ եւ պարտվողներ չի հայտնաբերել: Բնապահպանները միանշանակ դեմ են Ջերմուկից ուղիղ գծով 12 կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի շահագործմանը, Ջերմուկի բնակչությունն ու համայնքային իշխանություններն առայժմ միայն մտահոգված են` արդյո՞ք հանքը հարվածի տակ չի դնի քաղաքի զարգացող զբոսաշրջությունը: Մյուս կողմից` հանքի շահագործման իրավունքն ունեցող «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ որեւէ բնապահպանական վտանգ չկա:

Մի կողմ թողնելով այդ բանավեճը` փորձենք զուտ տնտեսապես գնահատել, թե ո՞ր ծրագիրն է ավելի շահավետ` զբոսաշրջայի՞նը, թե՞ հանքարդյունաբերականը:

ՀՀ կառավարության կողմից դեռեւս 2009 թ. հաստատվել է Ջերմուկի զարգացման ռազմավարական ծրագիրը: Ըստ այդմ` մինչեւ 2020 թ. Ջերմուկը կդառնա ամբողջ տարին գործող հանգստի ակտիվ գոտի, շախմատի միջազգային մրցաշարերի կենտրոն, կապահովի տարեկան 100 հազ. զբոսաշրջային այցելություն եւ 100 մլն դոլարի եկամուտ, ինչպես նաեւ` 4000 աշխատատեղ:

Նշենք, որ նույնիսկ խորհրդային տարիներին Ջերմուկ այցելողների թիվը տարեկան չի գերազանցել 30 հազարը, իսկ ներկայում այցելում են մոտ 5000 մարդ: Քաղաքի բնակչությունը վերջին 20ամյակում համարյա կրկնակի պակասել է եւ ներկայում կազմում է մոտ 5 հազ. մարդ:

Հիմա տեսնենք, թե ինչ շահույթներ կարող է ապահովել ոսկու հանքավայրը: Ըստ նախնական տվյալների` ոսկու պարունակությունը հանքավայրում կազմում է 1.4 մլն ունցիա (մոտ 40 տոննա), հանքավայրը շահագործվելու է 12 տարի: Եթե ելնենք այն դրույթից, որ առկա պաշարները ամբողջությամբ կկորզվեն, իսկ ոսկու միջազգային գինը առաջիկա 12 տարիների ընթացքում կմնա նույնը, ապա Ամուլսարի հարստությունը գնահատվում է մոտ 2.4 մլրդ դոլար: Սակայն Հայաստանը չունի ոսկու վերջնական վերամշակման գործարան, այստեղից ոսկու խտանյութն արտահանվում է այլ երկրներ (օրինակ` Կանադա), որտեղ ստանում է ապրանքային տեսք ու վաճառքի հանվում: Իսկ որպես խտանյութ արտահանվող ոսկին շատ ավելի էժան է, քան միջազգային շուկայում գնանշվող ձուլածո ոսկե սալիկները: Այսպես` 2011 թ. Հայաստանից ոսկին արտահանվել է ունցիան միջինը 900 դոլարով, այնինչ միջազգային շուկայում վերջնական արտադրանքի գինը տատանվում էր 1600-1900 դոլարի սահմաններում: Հետեւաբար` Ամուլսարի արտահանման արժեքը ներկայիս գներով գնահատվում է մոտ 1.2 մլրդ դոլար, կամ տարեկան ոչ ավելի, քան 100 մլն դոլար:

Այսպիսով` եթե համեմատենք Ամուլսարի ծրագիրը Ջերմուկի ծրագրի հետ, ապա տնտեսական շահավետության տեսանկյունից դրանք համարյա թե նույնն են: Սակայն Ջերմուկն ավելի երկարաժամկետ ծրագիր է (կարելի է ասել` հավերժական), իսկ Ամուլսարը` կարճաժամկետ: Եզրակացությունը միանշանակ է` Ջերմուկը ոսկուց թանկ է:


Մեկնաբանություններ: (2)

  • Էդգար Ղազարյան | 09:14 Փետրվար 17, 2012:
    Ես առաջարկում եմ այդ հանքը շահագործման կողմնակիցներին մի բաժակ մահաբեր թույն խմել մի քանի միլիոն դոլլարի դիմաց: Այդ հանքի շահագործումը մահաբեր է Ջերմուկի և ջերմուցիների, մեր ժողովրդի համար: Տնտեսագիտական ցանկացած հաշվարկ այս դեպքում պարզապես անիմաստ է:
  • Аршак | 20:34 Փետրվար 16, 2012:
    Простите, а каким калькулятором вы пользуетесь?
    Помоему у вас кнопочку на нолике заело.
    Если брать в расчет модель превращения Джермука в Нью Васюки, то да, согласен 0 и больше ничего, а 170000000 ежегодно от Амулсара - это серьезно.

Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր