Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Ստեղծենք նոր ազգային պարկ (Լուսանկարներ)

Let’s Set up New National Park (Photos)

Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos) Let’s Set up New National Park (Photos)
17:59 Հունիս 25, 2012

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի հետ կապված սոցիալական ցանցերում եւ «ԷկոԼուր»-ի նյութերի մեկնաբանություններում շահարկվում է այն հարցը, որ նախագծի նկատմամբ բացասական գնահատականներն ունեն ոչ թե բնապահպանական բնույթ, այլ քաղաքական աստառ: Եւ որ հասարակական կազմակերպությունները կատարում են մի քանի քաղաքական գործիչների պատվերը, ովքեր ցանկանում են իրենց ճանապարհից հեռացնել «Lydian International» ընկերությանը, որպեսզի իրենք ոսկի արդյունահանեն Ամուլսարում:

Մենք նույնպես անհանգստացած ենք, եւ կոչ ենք անում հասարակական բոլոր ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, միջազգային կազմակերպություններին պաշտպանել շրջակա միջավայրը եւ նպաստել «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմանը, որի մեջ կմտնեն ոչ միայն Ջերմուկը, այլեւ Ամուլսարը, մոտակա գյուղերը` Գնդեվազը, Սարավանը, Կեչուտը, Սարալանջը, Գորայքը, պետական արգելավայրերը:  Կպահպանվեն մեր բնական հարստությունները` ջուրը հողը: Մարդիկ չեն մտածի, թե ինչ անեն, երբ 15 տարի անց ոսկին կսպառվի, իսկ զարմանահրաշ բնության փոխարեն կմնան պոչեր եւ թափոններ: Ազգային պարկի ստեղծման հայեցակարգը տեղավորվում է Ջերմուկ առողջարանային գոտու զարգացման ծրագրի մեջ եւ կապահովի երկարաժամկետ ներդրումներ:

Ստորեւ ներկայացնում ենք տեսանյութեր, որտեղ դաշտային հետազոտողները ներկայացնում են իրենց կարծիքը: Հուլիսին Վայոց ձորի մարզում` Ամուլսարի շրջակայքում,  կսկսվի կենսաբազմազանության ուսումնասիրման նոր փուլ: Դաշտային հետազոտող, WWF-Armenia-ի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց. «Հուլիս ամսին մեր կոլեգան է գալու Ռուսաստանից, եւ մենք ուզում ենք այդ տարածքում շարունակել մեր ուսումնասիրությունները: Քննարկման ընթացքում (խոսքը ապրիլի 21-ին տեղի ունեցած Ամուլսարի նախագծի վերաբերյալ քննարկման մասին է) չգիտես ինչու շեշտադրվեց հենց Ամուլսարը, դա չի նշանակում, որ եթե այնտեղ ինչ-որ խնդիներ լինեն, դա կվերաբերի միայն այդ սարին, շրջակա տարածքը նույնպես կտուժի` եւ Սյունիքի բարձրավանդակի մի մասը, Վարդենիսի  լեռնաշղթան: Հարկավոր են այդ շրջանի համար հավելյալ ուսումնասիրություններ: Ես կարող եմ նորից կրկնել, որ դա ամենահետաքրքիր միջանցքներից է, որով առաջավոր ասիական ընձառյուծը անցնում է Արցախ կամ, օրինակ, Խոսրովի արգելոց»:

Բուսաբանության ինստիտուտի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսիսյան. «Այդ տեղամասում գրանցվել է բույսերի 38 տեսակ, որոնք գիտական եւ գործառնկան նշանակություն ունեցող բույսեր են: Այդ բույսերից 26 տեսակը գրանցված է Կարմիր գրքում: 2 տեսակը դասված են որպես անհետացման եզրին կանգնած բույսեր: Այդ ռեգիոնում աճում են նաեւ Հայաստանի 14 էնդեմիկ տեսակներ, այսինքն այն բույսերը, որ բացի Հայաստանից աշխարհի այլ վայրում չեն աճում: …Պետք է մտածել ընդհանուր բնական համակեցության մասին: Բույսը տնկելով բնությունը չես պահապանում»:

Բուսաբանության ինստիտուտի աշխատակից,կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյան, ով նկարագրել է Ամուլսարում աճող բույսերը. «…Այդ տեսակները ես եմ նկարագրել, եւ որոշ տեսակներ մտել են Կարմիր գրքի մեջ»:





Առնչվող նյութեր