

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից «Lydian International» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Հյու Ուիլյամսը հրաժարական է տվել` կապված մեկ այլ նշանակման հետ: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:
«Lydian International» ընկերությունը Հայաստանում զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի հետախուզման եւ շահագործման աշխատանքներով: Բաժնետերերի թվում են զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտներ` Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): Հիշեցնենք, որ ի պատասխման «ԷկոԼուր»-ի նամակի, EBRD-ն հայտարարեց, որ Ամուլսարի նախագծի սոցիալական ներգործության եւ շրջակա մջավայրի վրա ազդեցության վերջնական գնահատականը բանկը կպատրաստի` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ներկայացված են եղել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը:
Հոկտեմբեր 24, 2012 at 12:06
