ԷկոԼուր
«Lydian International» ընկերությունն ավարտել է իր «Գեոթիմ» ՓԲԸ դուստր ընկերությունից 5% բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը եւ այդպիսով դարձել 100% բաժնետոմսերի սեփականատեր: Գործարքը կատարվել է 2010թ. դեկտեմբերի 9-ին: Ինչպես հայտնում է «Lydian International» ընկերությունը, այդ բաժնեմասի գնման արժեքն ամբողջությամբ բավարարվել է. վճարվել է 500 000 դոլլար կանխիկ եւ տրվել է 2 միլիոնի սովորական բաժնետոմս:
Հիշեցնենք, որ «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր դուստր «Գեոթիմ» ընկերության, պատրաստվում է բաց եղանակով շահագործել Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը:
Հոկտեմբեր 30, 2012 at 12:07