«Մայնինգ Քոնսալթինգ» ընկերությունը մտադիր է Վայոց ձորի 5 համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել

«Մայնինգ Քոնսալթինգ» ընկերությունը մտադիր է Վայոց ձորի 5 համայնքների տարածքում  երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել

ԷկոԼուր

«Մայնինգ Քոնսալթինգ» ընկերությունը մտադիր է Վայոց ձորի 5 համայնքների տարածքում  ոսկի, պղինձ, կապար, ցինկ, սելեն, վիսմուտ, գերմանիում, ծծումբ որոնել: Երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվելու են Վարդահովիտ, Եղեգիս, Հերմոն, Հորբատեղ և Գողթանիկ համայնքների՝ ընդհանուր 199.3 կմ2 մակերեսով տարածքում:

Աշխատանքները պետք է մեկնարկեն 2016թ. 3-րդ եռամսյակում, ավարտվեն 2019թ-ի 2-րդ եռամսյակում:

Հանքերևակման շրջանում հանդիպում են ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ: Գիշատիչ կենդանիներից հանդիպում են գորշ արջ, գայլ, աղվես, կզաքիս, աքիս, գորշուկ, կրծողներից` ճագարամուկ, գետնասկյուռ, դաշտամուկ և այլն, թռչուններից` անգղ, արծիվ, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, սողուններից` լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա, շամհար և մողեսներ:

Կենդանիներից մասնավորապես գորշ արջը, կզաքիսը, ճագարամուկը, գետնասկյուռը, թռչուններից անգղը, արծիվը գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում: ՀՀ ընդերքի մասին օրենգրքի համաձայն՝ Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,  եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Վաղաշենի բազմամետաղների հանքերևակումում երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան սույն թվականի հուլիսի 20-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում:

Հուլիս 14, 2016 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր