Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

Բնապահպանության նախարարը հանձնարարում է ուսումնասիրել խնդիրը, երբ պատասխանը նրան հայտնի էր դեռ 2008թ.

Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008

Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008 Nature Protection Minister Instructs to Address Problem, Whereas He Knew Answer Still from 2008
12:00 Օգոստոս 26, 2011

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերջերս արձագանքեց «Հետքի» ահազանգին, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնները լցվում են Ախթալա գետը, իսկ նրանից Դեբեդ անդրսահմանային գետը: Նա հայտարարեց, որ հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը:

«ԷկոԼուր»-ը նախարարի հանձնարարականը գնահատում է որպես խնդրի լուծումից խուսափում, քանի որ ուսումնասիրություններն անցկացվել են դեռ 2008թ., եւ այս հարցում ոչ մի եզրակացություն եւ առաջարկություն Բնապահպանության նախարարությունը չի արել:  Որպես ապացույց` «ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Դեբեդ եւ Ախթալա գետերի ջրաքիմիական վերլուծություն 2008 թ մոնիտորինգային տվյալների հիման վրա» զեկույցը, որը Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի կողմից ուղարկվել է նախարար Արամ Հարությունյանին:

Դեբեդ և Ախթալա գետերի ջրաքիմիական վերլուծություն 2008 թ մոնիտորինգային տվյալների հիման վրա 

Մոնիտորինգային հետազոտության նպատակներն են.

Պարզել բնական գործոնների, օգտագործվող և շահագործումից հանված հանքավայրերի, հանքաջրերի, Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի պոչամբարի հոսքաջրերի ներգործությունը  Ախթալա գետի ջրերի որակի վրա:

Պարզել Ախթալա գետի ջրերի ներգործությունը Դեբեդ գետի ջրերի որակի վրա;

Դեբեդ և Ախթալա գետերի ջրաքիմիական վերլուծությունը կատարվել է 2008 թ. մոնիտորինգային տվյալների հիման վրա, նախարարի հանձնարարությամբ:

Վերլուծության համար օգտագործվել են.

ա/ Հայէկոմոնիտորինգի նախարարության կողմից հաստատված մոնիտորինգային ծրագրի հետևյալ դիտակայքերի տվյալները.

 Դեբեդ գետի հինգերորդ` Ալավերդուց վերև գտնվող դիտակայքի,

 Դեբեդ գետի վեցերորդ` Ախթալայից ներքև գտնվող դիտակայքի,

Ախթալա գետի տասնչորսերորդ` գետաբերանի դիտակայքի,

բ/ Նախարարի հանձնարարությամբ ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ախթալա գետի ջրավազանի ստորին հոսանքի հատվածում իրականացված մոնիտորինգային հետազոտությունների արդյունքները, որը ընդգրկում է տաս դիտակայք: Դիտակայքերի տեղադրությունը բերված է քարտեզում:

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Ախթալա քաղաքի Լեռնահարստացման կոմբինատին հարող տարածքում Ախթալա և Դեբեդ գետերի, լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից Ախթալա գետ լցվող ջրահոսքի և հանքավայրի տարածքի հանքաջրերի 10 դիտակետից իրականացված ջրի մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ վերցված փորձանմուշներում դիտվել են սուլֆատ, նիտրիտ, ամոնիում իոնների, մագնեզիումի, կալցիումի, ալյումինի, վանադիումի, երկաթի, մանգանի, կոբալտի, նիկելի, պղնձի, ցինկի, մոլիբդենի և կադմիումի սահմանային թույլատրելի նորմերի գերազանցումներ:

Հայէկոմոնիտորինգի մասնագետների կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ Ախթալա գետի ջրերի որակի վրա ճնշման գործոններն են.

ա/ տարածքի երկրաքիմիական և ջրաերկրաքիմիական առանձնահատկությունները` այն է ծանր մետաղների բնական բարձր պարունակություն: Դիտակետ 1:

բ/ չօգտագործվող հանքախորշերից ուղղակի Ախթալա գետ ներհոսող հանքաջրերի մեջ /սուլֆիդային հանքավայրերին բնորոշ թթվային դրենաժի ջրեր/ ծանր մետաղների և սուլֆատների գերբարձր պարունակություն: Դիտակետեր 2 և 3, Կապարի հանքավայրի չօգտագործվող հանքախորշի հանքաջրեր:

բ/ օգտագործվող հանքախորշերից ուղղակի Ախթալա գետ ներհոսող հանքաջրերի մեջ /սուլֆիդային հանքավայրերին բնորոշ թթվային դրենաժի ջրեր/ ծանր մետաղների գերբարձր և սուլֆատների բարձր պարունակություն:  Դիտակայք 4: Կապարի հանքավայրի չօգտագործվող հանքախորշի հանքաջրեր: 2, 3, 4, 5, 6, 7-1, 7, 8, 9, 10:

գ/ Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի պոչամբարի բարձր հիմնայնության կեղտաջրերի ուղղակի ներհոսք Ախթալա գետ: Դիտակայք 6:

դ/ Ախթալա գետի ջրերը ունեն Դեբեդի ջրերի որակի վրա ուղղակի բացասական ազդեցություն, այն է Դեբեդի ջրերում Ախթալա գետի գետաբերանից ներքև բարձրանում է հատկապես ծանր մետաղների պարունակությունը: Գրաֆիկներում բերված են համապատասխան տվյալներ: Դիտակայքեր 5, 6, 14: 14-րդը Ախթալա գետի գետաբերանի դիտակայքն է: 10-րդ դիտակայքը ժամանակավոր է և ընտրված է հատուկ Դեբեդի ջրերի որակի վրա Ախթալայի ազդեցությունը գնահատելու համար:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հետ կնքվել է պայմանագիր մեկ տարի ժամկետով, Ախթալա գետի և հարակից ջրահոսքերի որակի մոնիտորինգ իրականացնելու վերաբերյալ: Աշխատանքները արդեն սկսվել են ս.թ. սեպտեմբերից, արդեն իրականացվել է երկու նմուշառում, նոյեմբերին նախատեսվում է երրորդ նմուշառումը: Հաջորդ տարի նոյեմբերին կոմբինատը ինքը կունենա զգալի քանակի տվյալներ վերլուծություններ կատարելու և որոշումներ ընդունելու համար:



Առնչվող նյութեր