ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկում են ԶՊՄԿ-ի պոչատարի վթարից բնությանը պատճառված վնասը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկում են ԶՊՄԿ-ի պոչատարի վթարից բնությանը պատճառված վնասը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի բնապահպնական պետական տեսչության տարածքային բաժնի աշխատակիցները նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատարի վթարից առաջացած իրավիճակը, իրականացրել են աղտոտված ջրերի նմուշառում, հատուցելու նպատակով ներկայումս  հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասը: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ աղբյուրի` ԶՊՄԿ-ի կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար`  վերականգնելով  աշխատանքային ռիթմը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվելով Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաև շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք:

Օգոստոս 28, 2012 at 13:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր