ԹԵԺ ԳԻԾ › Լեռնահանքային արդյունաբերություն ›
Բնապահպանության նախարարություն, ներկայացրեք Ամուլսարի նախագծի փաստաթղթերը

ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման վերաբերյալ հուլիսի 30-ին տեղի ունեցած հասարակական լսումները հակասական տպավորություն թողեցին: Հիշեցնենք, որ հասարակական լսումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մասնավորապես Սեւանա լճի ավազանի վրա ազդեցության, Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ դիտողություններ արեց «Գեոթիմ» ընկերությանը, որն իրականացնում է Ամուլսարի նախագիծը: Նաեւ նախարարը նշեց նախագծի միջազգային փորձաքննության անցկացման մասին:
Իրավիճակի պարզման համար «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը նախարարությունից խնդրել է տրամադրել մի շարք փաստաթղթեր, որոնք, չնայած նախարար Արամ Հարությունյանի հավաստիացումներին, այդպես էլ չեն հրապարակվել:
Մասնավորապես խոսքը հետեւյալ փաստաթղթերի մասին է.
1. Սեւանա լճի հարցերով փորձագիտական հանձնաժողովի փորձագիտական եզրակացության պատճեն` Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում Սեւանա լճի վրա հնարավոր ազդեցության մասին
2. «Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված Ամուլսարի հանքավայրի շահագործման Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ բնապահանության նախարարության մասնագիտական եզրակացության պատճեն
3. «Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված Ամուլսարի հանքավայրի շահագործման Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ բնապահանության նախարարության փորձաքննական եզրակացության պատճեն
4. 30.07.2012թ. Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հասարակական լսումների արձանագրության պատճեն:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը