Սեւանում նավթ ու գազ են որոնելու

Սեւանում նավթ ու գազ են որոնելու

ԷկոԼուր

«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն մտադիր է նավթ եւ գազ որոնել Սեւանի ափամերձ տարածքներում: Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում  ընկերության ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը: Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը` Հայրավանքը, Ծաղկաշենը, Նորատուսը:

Ընկերությունը մտադիր է իրականացնել երկրաբանական քարտեզագրում, երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ եւ փորել մեկ հորատանցք, որի համար պետք է փորձաքննության ներկայացնի առանձին հայտ:

Ըստ հայտի` Աշխատանքները կատարվելու են 2015-2016 թվականներին: Ուսումնասիրության համար ընդհանուր ծախսերը $11,000,000:

Ընկերությունը փորձաքննությանն է ներկայացրել մի քանի փաստաթուղթ, որոնց թվում է «Շրջակա միջավայրի, առողջության եւ անվտանգության պհպանման քաղաքականությունը» փաստաթուղթը: Այս փաստաթուղթը ՇՄԱԳ չունի, նկարագրական բնույթ է կրում: Բերենք երկու օրինակ. « …Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ժամանակ Ընկերությունը պետք է հաշվի առնի նմանատիպ հանգամանքներում կիրառվող միջազգային ստանդարտները և կատարված շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունները` ելնելով Հոդված 21.1.6-ից …

…Նավթային գործունեության ընթացքում Ընկերությունը պետք է խուսափի Պայմանագրային տարածքի և սահմանամերձ տարածքների շրջակա միջավայրին վնաս հասցնելուց և վնաս հասցնելու դեպքում Ընկերությունը պետք է ձեռնարկի μոլոր քայլերը այն վերացնելու համար…»:

Հետաքրքիր է, թե ինչ արձագանք կլինի ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից այս հայտնի վերաբերյալ, որտեղ ՇՄԱԳ-ի փոխարեն միայն բարի ցանկություններ են:

Փետրվար 03, 2015 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր