ԷկոԼուր
Քաջարան գյուղը շարունակում է մնալ արդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ պայքարի կիզակետում: Գյուղի բնակիչներն ասում են, որ չեն գնա իրենց հողերից: Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Քաջարանի գյուղի հողերի կատեգորիան փոխելու եւ դրանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տալու մասին: Արդեն մեկ տարի է, մարդիկ պայքարում են հողերի նկատմամբ իրենց իրավունքների համար: Նամակներ եւ դիմումներ են ուղարկել կառավարությանը, նախագահին, կոմբինատի գլխավոր բաժնետեր «Cronimet» ընկերությանը: Բազմաթիվ բանակցություններից եւ խոստումներից հետո գործընթացը սառեցվել է:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայան. «Հողի տակից որ հանում են, 20%-ը մեր ժողովրդինն է: Որ ուտում են 100%-ը, դնում են իրենց գրպանը, 20%-ը պետք է տան մեր ժողովրդին: Իմ գյուղի տակից տանում է, ոչ մի բան չկա: Տարվա կտրվածքով 18000 փող է տալիս: Միլիարդներ են ուտում»:
Քաջարանցիներ. «Մտեք Երեւանի սրտաբանականը, սաղ քաջարանցիներ են…. Ժամը 5-ին 15 պակաս մասսայական պայթեցում է, դուք նայեցեք, թե ինչ գազեր է արտահանում: Էս սաղ շնչում է ժողովուրդը: Փոշին ու՞ր է գնում: … Մեզ ոչ մի բան չի առաջարկվել, թե իրենք իրենց գլխու ինչ են արել, առանց մեզնից հարցնելու: Կառավարության որոշումը որ եկավ, առանց մեզ հարցնելու էր: Մենք էլ կանգնեցինք մեր հողերի պաշտպանության համար ու պաշտպանեցինք: Հիմա այդ որոշումը սառեցվել է ոնց որ կարելի է ասած … Մեզ մոտ` մեր գյուղում, քանի որ քամին վերեւից է, մեր գյուղը համեմատական ավելի մաքուր է այսօր քան այն քաղաք Քաջարանը…»:
Ներկայացնում ենք Քաջարան գյուղի մասին պատրաստված տեսանյութ:
Հունիս 21, 2012 at 19:47