

ԷկոԼուր
Հայաստանի երկրորդ հանքարդյունաբերական մարզը Սյունիքից հետո Լոռին է: 2010-2011 թվականներին՝ երկու տարում, Լոռու մարզում հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալն ընթացիկ գներով 40 տոկոսով աճել է եւ կազմել 12,845 միլիոն դրամ: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» հաշվետվության մեջ: Փաստաթղթում նշված է, որ 2010 թվականին Լոռու մարզում է արտադրվել Հայաստանում հիմնային մետաղների արտադրության ծավալի մեկ քառորդից ավելին: 2010 թվականին Լոռու մարզում հիմնային մետաղների արտադրության ծավալը երկու անգամ ավելի էր, քան հանրապետության մյուս մարզերում միասին:
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Սյունիքի մարզի հանքարդյունաբերության ծավալներին: Ըստ այդմ, միայն 2011թ. Սյունիքում արդյունահանվել է 152 միլիարդ դրամի հանքանյութ:
Հունիս 12, 2012 at 17:17
