

ԷկոԼուր
Ոսկի արդյունահանող «Սագամար» ՓԲԸ-ն 2013թ. Արմանիսի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտադրանքը 2013թ-ին կհասցնի տարեկան մինչեւ 800 հազար տոննայի: Այս մասին նշված է www.globalmetals.am կայքում: Մինչ այդ կոմբինատի հզորությունը կազմել է 500-600 հազար տոննա տարեկան:
«Սագամար» ՓԲԸ-ն շահագործում է Լոռու մարզի Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրը: Հանքավայրի պաշարները կազմում են մոտ 18 մլն տոննա, մետաղների հետեւյալ միջին պարունակությամբ` Au 0.9 գ/տ, Ag 10 գ/տ, Cu 0.9 %, Zn 2.2%, Pb 1.0 %:
Նշենք, որ կայքի «Շրջակա միջավայր» բաժնում մասնավորապես նշված է, որ ընկերությունը պարտավորվում է ապահովել ջրային և օդային ավազանների, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, պատմական և աշխարհագրական նշանակություն ունեցող հողատարածքների պաշտպանությունը: Մինչդեռ Ստեփանավանի Օրհուս կենտրոնը բազմիցս ահազանգել է, որ կոմինատի արդյունաբերական թափոնները լցվում են Ձորագետ գետը, որի ջրերով բնակիչները ոռոգում են իրենց այգիները:
Լուսանկարը www.globalmetals.am կայքի
Հունիս 04, 2013 at 17:17
